Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «միացում» կարգախոսից «անկախություն» կարգախոսին անցում կատարվեց․ Աշոտ Ղուլյանը՝ Արցախի հանրապետության հռչակման մասին

Սեպտեմբեր 03,2024 18:35

Ինչո՞ւ որոշվեց Արցախի հանրապետությունը հռչակել անկախ․ հետխորհրդային շրջանից առ այսօր հնչող այս հարցին համապարփակ պատասխան այսօր փորձեց տալ Արցախի խորհրդարանի նախկին ղեկավար Աշոտ Ղուլյանը՝ ՀՀԿ գրասենյակում կայացած՝ «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ։

Ըստ բանախոսի, թուլացող խորհրդային իշխանության համառ դիմադրության եւ թափ առնող ազգային ազատագրական շարժումների միջեւ հավասարակշռության տատանման արդյունքում օպտիմալ որոշման անհրաժեշտություն կար։

ՄԱԿ-ի չափանիշներով չորս հնարավորություն կար՝ անկախ պետականություն հռչակել, միանալ- վերամիավորվել որեւէ պետության, կամ այլ կարգավիճակ ստեղծելու։

Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ «միացում» կարգախոսից «անկախություն» կարգախոսին անցնելու շուրջ հիմա էլ կարելի է բանավիճել, բայց կյանքը ցույց է տվել Արցախի ժողովրդի կամքը եւ ունակությունը՝ ինքնուրույն պետականություն կառուցելու գործում, իհարկե, ՀՀ-ի եւ Սփյուռքի աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀԿ գրասենյակում այսօր նաեւ Արցախի հանրապետության 33-ամյակի առիթով «Արցախյան համանվագ» խորագիրը կրող ցուցահանդես էր բացվել։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30