ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարությունը Ադրբեջան արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետությունում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության՝ ընտրությունները տեղի են ունեցել քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում՝ բացառելով բազմակարծությունը և իրական մրցակցությունը:
Չնայած կանոնակարգված և ընդհանուր առմամբ արդյունավետ ընթացող քվեարկության գործընթացին, նկատվել են լուրջ խախտումներ և կարևոր երաշխիքների բացթողումներ, մասնավորապես ձայների հաշվարկի ժամանակ, ինչը հարցեր է առաջացնում գործընթացի ամբողջականության վերաբերյալ:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն այնուհետև նշել է, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհության շարունակական ճնշումների ֆոնին։
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները այս և նախորդ ընտրությունների հետ կապված։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին»։
Azerbaijan: early parliamentary elex took place within a restrictive political & legal environment, devoid of competition. @osce_odihr also noted the continued repression of dissenting voices. 🇪🇺 calls on 🇦🇿 to implement the OSCE/ODIHR recommendations https://t.co/Z9XGxZDw9y https://t.co/IXcaBu4D3w
— Peter Stano (@ExtSpoxEU) September 3, 2024