Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ, ես չեմ կարող առանց դիրքերի ապրել»․ ցուցադրվեցին սեպտեմբերյան պատերազմում զոհված Տիգրան Ավետիսյանի լուսանկարները

Սեպտեմբեր 03,2024 17:47

«Տիգրանի հոբբին էր՝ լուսանկարել դիրքերում։ Հինգ օր մնաց իր հողի վրա՝ գրկախառնված, այնքան էր սիրում իր հայրենիքը, մինչեւ վերջին վայրկյանն իր կռիվը տարել է»,-2023 թվականի սեպտեմբերյան պատերազմում զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ տիկին Ադելինան է պատմում որդու, նրա նախասիրությունների մասին։

ՀՀԿ գրասենյակում այսօր Արցախի հանրապետության 33-ամյակի առիթով «Արցախյան համանվագ» խորագիրը կրող ցուցահանդես էր բացվել, որտեղ ցուցադրված էին նաեւ Տիգրանի լուսանկարները։ Նկարներն արվել են շրջափակման ժամանակ։

Նաեւ համաժողով էր հրավիրվել՝ «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով։

Տիգրանը ծառայում էր Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, սեպտեմբերի 19-ին զոհվեց։ Զինվորականի ընտանիքում էր ծնվել ու երբեւէ մտադրություն չի ունեցել լքել Արցախը:

«Մամ, ես չեմ կարող առանց դիրքերի ապրել»,- պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ասել էր Տիգրանն՝ անցնելով պայմանագրային ծառայության։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Ադելինա Ավետիսյանն ու Տիգրան Ավետիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30