ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանական այս կայքը, որը կառավարվում է իրենց ՊՆ-ի կողմից, հաղորդում է պատրաստել, որտեղ խրախուսում են ՀՀ ներկայիս իշխանությունների գործողությունները Դաշնակցություն կուսակցության դեմ։ Հաղորդման մեջ նաև խոսում են այն մասին, որ ՀՀ կառավարությունը պետք է համառորեն պայքարի թե՛ դաշնակների, թե Արցախի ներկայացուցիչների դեմ։
Իմ կողմից կասեմ հետևյալը՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է այսօր Հայաստանին «ագրեսորի» ու «ահաբեկչի» պիտակ կպցնելու համար, քանի որ ունեն հեռահար նպատակներ։ Պատահական չէ, որ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցչները մեղադրվում են հենց «ահաբեկչության մեջ»։ Բայց նրանց ազատ արձակելու համար համառ պայքար մղելու փոխարեն, Փաշինյանը գերադասում է մեղավորներ կարգել ու անհեթեթ հարցադրումներ առաջ քաշել՝ դրանով իսկ ոչ միայն վնասելով այդ մարդկանց, այլ մեր պետությանը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ առումներով․․․
ԱԺ