«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են երկու երկրների միջև ձեւավորված բարեկամական հարաբերություններին, կարեւորվել է փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը:
Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը։