Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բողոքի առիթ է հանդիսացել բանավոր խոսքում առկա թյուրընկալումը. «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունն ավարտվել է

Սեպտեմբեր 03,2024 16:57

ՀՀ «Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կապակցությամբ ստացված բանավոր բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնակարգով սահմանափակված է միայն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ որոնք վերջին 5 տարիներին մասնակցել են Հայաստանի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մարզիչների մասնակցության որևէ սահմանափակում կանոնակարգով նախատեսված չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաջորդ տարվա մրցաշարի անցկացման նախապատրաստման ընթացքում հաշվի կառնի սիրողական լողի մրցաշարին մարզիչների՝ առանձին խմբով մասնակցելու հնարավորությունը:

Բողոքի առիթ է հանդիսացել բանավոր խոսքում առկա թյուրընկալումը, որը պարզաբանվել է: Քանի որ կանոնակարգի խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան իրենց դրամական պարգևները (ցանկը՝ կից):

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Դրամական խրախուսումներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30