Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի ստատուտը ստորագրած Մոնղոլիայում Պուտինին հանդիսավոր արարողությամբ ընդունեցին

Սեպտեմբեր 03,2024 16:46

«Ազատություն». Կարմիր գորգ, Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ Խանի անձնական պահակախմբի հագուստով զինվորական շարասյուն․ Ռուսաստանի առաջնորդին Մոնղոլիայի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հանդիսավոր արարողությամբ դիմավորեցին։ Ու որևէ նշան չի հուշում, թե Մոնղոլիան կկատարի Միջազգային քրեական դատարանի առջև ստանձնած պարտավորությունը ու կձերբակալի Վլադիմիր Պուտինին, որին 18 ամիս առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը ձերբակալելու միջազգային օրդեր տվեց՝ ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ մեղադրելով։

Ձեռնաշղթաների փոխարեն գովեստի խոսքեր, ծաղկեփունջ, երկրի նախագահ Ուխնաագին Խուրելսուխն էլ անձամբ էր եկել Ուլան Բատորի կենտրոնական հրապարակ՝ Պուտինին դիմավորելու։

Սա Պուտինի առաջին ուղևորությունն է Միջազգային քրեական դատարանի անդամ երկիր այն բանից հետո, երբ դատարանը նրան ձերբակալելու հրաման տվեց։ Այցից առաջ Ուկրաինան Մոնղոլիային կոչ էր արել Պուտինին հանձնել Հաագայի դատարանին։ Եվրամիությունը, սակայն, մտահոգություն ուներ, որ Մոնղոլիան չի դիմի այդ քայլին ու չի կատարի դատարանի պահանջը։ Մտահոգության պատճառն այն էր, որ Պուտինի այցն առաջին հերթին վատ իրավիճակի մեջ է դնում Մոնղոլիային, մի երկիր, որ ծովի ելք չունի և մեծապես կախված է Ռուսաստանի վառելիքից։

Անուշ Մկրտչյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30