«Այդ փաստաթուղթն այն տեսքով, որով որ հրապարակվել է, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն, ինչ կատարվեց Տավուշում, որեւէ կապ եւ առնչություն չուներ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ։ Դա պարզապես հայրենիքի միակողմանի հանձնում էր»,- այսօր ՀՀԿ գրասենյակում կայացած «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգին։
ՀՀԿ գրասենյակում այսօր նաեւ Արցախի հանրապետության 33-ամյակի առիթով «Արցախյան համանվագ» խորագիրը կրող ցուցահանդես էր բացվել։
Սրբազանը հիշեցնում է, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժ է գտնվում եւ այդ կանոնակարգը ստորագրվում է այդ պայմաններում, իսկ Տավուշում զիջումները անգամ մինչ այդ կանոնակարգի ստորագրումն արվեցին, ինչն ինքնին խոսում է կատարվածի անօրինական լինելու մասին։
Ըստ հրապարակված կանոնակարգի 4-րդ հոդվածի, սրբազանի պնդմամբ, սահմանազատում-սահմանագծումը որեւէ առնչություն չունի այն ամենի հետ, ինչ-որ կատարվեց Տավուշում։
Կարդացեք նաև
Սրբազանն ի թիվս այլ հարցերի, մեկ հարց էլ ունի՝ իսկ այդ ինչպե՞ս է պատահել, որ հենց միայն այս փաստաթուղթը դարձավ ՍԴ-ով անցնելու եւ ԱԺ-ով հաստատվելու փաստաթուղթ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա վստահեցրեց՝ Սրբազան պայքարը չի ծնվել մեռնելու համար, այն հասնելու է իր տրամաբանական ավարտին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ