Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրաքաղաքում հանցավոր խումբ է գործում, որը տիրանում է երևանցիների հողերին». ավագանու անդամ. Shamshyan.com

Սեպտեմբեր 03,2024 16:14

Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Սարալանջի ճանապարհից դեպի Գլինկայի փողոց տանող հատվածում, ինչպես ժողովուրդն է ասում, «շունը տիրոջը չէր ճանաչում»։

Ժամանել էին մեծ թվով ոստիկաններ, իսկ թե ինչն էր պատճառը, որոշ մանրամասներ հայտնի դարձան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանից, որը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր.

«Մայրաքաղաքում հանցավոր խումբ է գործում, որը տիրանում է երևանցիների հողերին։ Վառ օրինակը Սարալանջից եկող Գլինկայի փողոցին միացող հատվածն է, որտեղ, ըստ Երևան քաղաքի նախորդ գլխավոր հատակագծի, ճանապարհ ու այգի պետք է լիներ։ Բայց փոխարենը շինություններ ու տաղավարներ են կառուցվում։ Քաղաքային իշխանության ուշադրությունն ենք հրավիրում, քանի որ հստակ ու կազմակերպված մեխանիզմ է գործում։ Այսինքն` այս ընկերության սեփականատերերը՝ Դավիթ և Արմեն Ահարոնյանները, որոնք Գլինկայի փողոցում արդեն տաղավարներ են կառուցում նույն կերպ տարբեր հողատարածքներ ձեռք բերելու համար դիմում են քաղաքապետարան, պատճառաբանում, որ գլխավոր հատակագիծ չկա, հողային օրենսգրքով սահմանափակում՝ ևս։ Ու քանի որ քաղաքապետարանը մեկ ամիս որևէ քայլ չի կատարում, դա էլ սեփականատերերի համար հիմք է դառնում դատարան դիմելու համար, որպեսզի օրենքի ուժով իրենց պահանջը համարվի բավարարված։ Նույն քայլերի հաջորդականությունը գործում է նաև այս դեպքում։ Այս կերպ մի շարք տարածքներ են անցել այդ ընկերությանը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30