«Արցախյան հարցը մեր օրակարգից դուրս չի եկել»,- ՀՀԿ գրասենյակում կայացած «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ, բացման խոսքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀԿ գրասենյակում, Արցախի հանրապետության 33-ամյակի առիթով, այսօր նաեւ «Արցախյան համանվագ» խորագիրը կրող ցուցահանդես էր բացվել։
«Մենք շարունակում ենք վերահաստատել, որ սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու համար, սեփական ազատություններն ու իրավունքները տնօրինելու համար հայ ժողովրդի համար հարցը մնալու է արդիական»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Դիմելով համաժողովին ներկա արցախցիներին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ միջոցառման նպատակը սփոփանքի խոսքեր ասելը չէ․ «Սփոփանքի խոսքեր ասում են անդառնալի կորուստների համար։ Չեմ կարծում, որ կգտնվի ոգով ուժեղ մի հայ, որն Արցախի կորուստը կհամարի անդառնալի։ Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այն, որ եւս մեկ անգամ վերահաստատենք մեր միասնությունը, տոկունությունը, լավատեսությունը՝ Արցախի վերադարձի հետ կապված»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ