«Փաստինֆո». Արտակարգ դեպք է գրանցվել Ոսկեպարում. բնակիչներին պատկանող 7 կով պայթել է ականների վրա։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել սահմանային՝ «Եռանկյունի» կոչվող տարածքում։
«Իրենց սովոր խոտածածկ տարածքն է, անցել են, պիտի տրաքեր, բա ինչ պետք է լիներ», – ասաց Իշխան Աղբալյանը։ Նրա փոխանցմամբ՝ այդ տարածքը հիմա գտնվում է մեր վերահսկողության տակ, ու վարչապետն առաջարկում էր փոխանակել։
Ապօրինի իրականացված սահմանազատումների հետեւանքով Սյունիքում մի շարք համայնքների բնակիչների դադարեցին զբաղվել անասնապահությամբ, քանի որ արոտավայրերն անցել էին ադրբեջանցիների հսկողության ներքո։
Կարդացեք նաև
«Փաստինֆո»-ն հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է Ոսկեպարում, ինչին ի պատասխան Աղբալյանը հայտնեց, որ բնակիչները շարունակում են անասնապահությամբ զբաղվել, հիմա էլ շատերի անասունները սարում են, իսկ ականապատված հատված մնացել է, քանի որ սահմանազատումն ամբողջությամբ ավարտված չէ, կա փոխանակման ենթակա տարածք։