Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկման ընթացքում պատգամավորները ծանոթացել են էլեկտրամատակարարման ոլորտի խնդիրներին, խոսել դրանց լուծման ուղիներից

Սեպտեմբեր 03,2024 16:51

Վերջին շրջանում թե’ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ թե’ պատգամավորների` տարբեր բնակավայրեր այցերի ընթացքում քաղաքացիները մշտապես բարձրաձայնում են էներգամատակարարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները. ասել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Հարցին անդրադարձ է եղել սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում: Մասնակցել են պատգամավորներ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը եւ այլք:

Քննարկման ընթացքում պատգամավորները մանրամասն ծանոթացել են էլեկտրամատակարարման ոլորտի խնդիրներին, խոսել դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

Կառավարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ համաձայն 2016-2027 թվականների իր ծրագրի` ՀԷՑ-ը ծավալային առումով կատարում է իր ներդրումները. շեղումները պայմանավորված են նոր սպառողների ավելացմամբ:

Քննարկման մասնակիցները փաստել են, որ նմանատիպ խնդիրների մեր քաղաքացիները բախվում են նաեւ «Վեոլիա ջուր» ՓԲԻ-ի սպասարկման ընթացքում:

Վահե Ղալումյանի խոսքով հարցի վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30