«Որեւէ մեկս չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանում կլինի մի իշխանություն, որը կգնա 2022 թվականի հոկտեմբերին, Պրահայում կասի՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ, եւ այսօր կկանգնի՝ կհեգնի ժողովրդին՝ ասելով՝ Կիրանցի երեխան երբեւէ այսքան անվտանգ չի եղել , երբ որ ինքն էր ասում՝ հա, հասկանում եմ, անվտանգության խնդիր կա, պատ շարեք կամ ծառ տնկեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
ՀՀԿ գրասենյակում այսօր Արցախի հանրապետության 33-ամյակի առիթով «Արցախյան համանվագ» խորագիրը կրող ցուցահանդես էր բացվել։ Նաեւ համաժողով էր հրավիրվել՝ «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով։
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանում ի՞նչ իշխանություն կլինի։ Նա վստահ է, որ միջազգային հանրությունը հաշվի է նստելու Հայաստանից թելադրվող օրակարգի հետ, ինչպես 2016-ին էր, ինչպես ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում էին ամրագրումներ արվում։
Մանրամասները՝ տեսանյում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից