Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խոսափողը պատասխանատվություն է». «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը խոսել է կրթության և հաղորդակցության ոլորտի մասին

Սեպտեմբեր 03,2024 14:28

«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը «Re:arrange» փոդքաստի շրջանակում խոսել է մասնագիտական և քաղաքացիական արժեքների մասին: Մոտ 3 ժամ տևած և տասնյակ հազարավոր դիտումներ գրանցած հաղորդմանը հնչած մտքերից առանձնացրել ենք կրթությանն ու հաղորդակցության ոլորտին վերաբերող 5-ը:

1.«Խոսափողը պատասխանատվություն է: Ինտերնետում աղբ լցնելը, բովանդակություն ստեղծել, որը սանձարձակություն է հիշեցնում, ոչ մի կերպ կապ չունի ազատության հետ»:

2.«Կրթությունը հասարակական վերահսկողության լավագույն ու մինչև հիմա մտածված ամենահանճարեղ տարբերակն է, քանի որ օգնում է սոցիալական հարաբերություններում տեղաշարժվել նույն «նավիգացիոն» համակարգում: Առանց կրթության մարդիկ չէին կարող համագործակցել ու փոխանցել սերունդների հիշողությունը, գիտելիքն ու համակարգերը»:

3.«Երբ տեխնոլոգիան սոցիալական համաձայնությունից առաջ է ընկնում, հիմնականում չարիք է ստեղծում: Օրինակ, տեխնոլոգիական առաջընթացը ստեղծեց սոցիալական ցանցերը, որտեղ մարդկանց արտահայտվելու և առաջնային ինֆորմացիայի աղբյուր դառնալու միջոցները ազատականացվեցին: Արդյունքում՝ տեխնոլոգիան ավելացրեց աղբ, ստեղծեց հասարակական բևեռացում և դարձավ հարթակ, որտեղ մարդիկ այլևս իրար չեն լսում և ցանկանում են պատժել տեսակի տարբերությունը»:

4.«Որպես ինստիտուցիոնալ միավոր մեզ դժվար է մրցակցել անհատների հետ, ովքեր թափանցիկություն չունեն, հարկում չունեն, պատասխանատվություն չունեն և կարող են իրենց արկածախնդրություն թույլ տալ պատվիրատուների հաշվին: Ի հակառակ հանրային պատկերացումների, ստեղծարար ոլորտը քիչ փորձարարական է: Հաղորդակցական ոլորտում միայն 5 տոկոսն է ստեղծագործականություն, մնացածը հաշվարկ է և այն չափելի է»:

5.«Եթե մենք մտածենք հետևյալի մասին, որ այսօր ես ծառը տնկում եմ, հնարավոր է, որ իր ստվերի տակ ես դեռևս չհանգստանամ: Բայց միայն այն, որ այսօր ծառը տնկում եմ հաջորդ սերունդների համար, արդեն իսկ ազնվագույն առաքելություն է»:

Ամբողջական զրույցը.

Հիշեցնենք, որ «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը իր գրասենյակը Երևանում բացել է 2022-ից և հանրային կապերի, հեղինակության կառավարման և ստեղծարար հաղորդակցության ծառայություններ է մատուցում Հայաստանում առաջատար ընկերությունների համար: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը հաղորդակցական նախագծերի կառավարման 17 տարվա փորձառություն ունի, հանդիսանում է Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ: Նրա աշխատանքային փորձը ներառում է հանրային նշանակության նախագծերի իրականացում, արշավներ և բրենդինգներ` Հայաստանում, ԵՄ երկրներում և Մերձավոր Արևելքում:

Rearrange-ը հայալեզու առաջին ու ամենաշատ հետևորդներ ունեցող podcast-ն է, որը հեռարձակվում է ավելի քան 4 տարի` բիզնես խորհրդատու և ակտիվ քաղաքացի Նարեկ Ամիրխանյանի կողմից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30