Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնության մեկնարկային օրվանից հետո Հայաստանից մեդալի համար պայքարում են երեք ըմբիշներ:
Բրոնզի համար գոտեմարտելու են 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը եւ 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը, իսկ Ռուբեն Գեւորգյանը 87 կգ քաշային կարգում նախ պետք է սփոփիչ գոտեմարտ անցկացնի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ