Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանն այցելել է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրող ընկերություն

Սեպտեմբեր 03,2024 12:53

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 2-ին այցելել է «ԱՏԳ» ընկերություն, որը մշակում և արտադրում է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ։

Ընկերության ղեկավար Գեղամ Վարդանյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, մինչև 2030 թվականի ռազմավարական պլանը, ընկերության աշխատակիցների թվի ավելացման, այդ թվում արտահանման ծավալների աճի հեռանկարները։

Նախարար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել ԱՏԳ նախաձեռնություններին՝ այդ թվում աշխատուժի ավելացման և արտահանման ներուժի ընդլայնման ընկերության պատրաստակամությանը: Նախարարը ևս մեկ անգամ ընկերությանն է ներկայացրել այն ծրագրերն ու հնարավորությունները, որոնք ներդրված են ոլորտը բարելավելու նպատակով: Խոսել ենք նաև խնդիրներից, դրանց հնարավոր լուծումներից և համատեղ լուծման տարբերակներից:

«ԱՏԳ» ընկերության արտադրատեսակները մշակվում են դիզայնից մինչև արտադրություն։
Գործընթացը ներառում է էլեկտրոնային և բարձր հաճախականության բաղադրիչների, ինչպես նաև ալեհավաքների համակարգերի նախագծում, դրանց մեխանիկական և էլեկտրամեխանիկական միավորների մշակում, արտադրություն, հավաքում և վերջնական փորձարկում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30