Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոսթաֆա Դեմիրչիլուն հանդիպել է Թեհրանում ՌԴ դեսպանի հետ:
📍Իրանական կողմը հերթական անգամ ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:
📍Դեմիչիլուն շեշտել է, որ պետք է ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրների բոլոր օրինական մտահոգություններին ու շահերին:
Կարդացեք նաև
📍Նա ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը Կովկասում կայուն խաղաղության երաշխավոր է անվանել: