Լրահոս
Օրվա լրահոսը

4300-ից ավելի դիմում, ՀՀ քաղաքացիություն է ստացել շուրջ 3000 արցախցի

Սեպտեմբեր 03,2024 11:26

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին՝ Արցախից բռնի տեղահանված քանի՞ անձ է ստացել ՀՀ քաղաքացիություն, եւ ինչո՞ւ քաղաքացիության տրամադրման կարգը չի հեշտացվում։

«Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այստեղ մի կարեւոր նկատառում պետք է հաշվի առնել՝ անչափահասները չեն դիմում քաղաքացիություն ստանալու, որովհետեւ ծնողներին քաղաքացիություն շնորհելուց հետո անձնագրի փոփոխությամբ անչափահասը դառնում է ՀՀ քաղաքացի»,- ասաց Արմեն Ղազարյանը։

Արմեն Ղազարյանն ասաց, որ արդեն իսկ գործում է դյուրացված կարգ։ «Քաղաքացիության մասին օրենքով սահմանված է 90 աշխատանքային օր՝ մոտ չորս ամիս, բայց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պարագայում միջինում գործընթացը տեւում է երկու ամիս։ Երկրորդ էական հանգամանքը, որ այս համակարգի պատմության ընթացքում ընդհանրապես այդպիսի բան տեղի չի ունեցել, մենք առաջին անգամ ենք կիրառում՝ բոլոր տարածքային մեր ստորաբաժանումները մարզերում ընդունում են քաղաքացիության դիմումներ։ Եվ դա էականորեն արագացնում է գործընթացը։ Հնարավորինս նաեւ արագացնում ենք գործընթացները․ եթե, օրինակ, ունենում են ծննդյան վկայականի խնդիր, արդարադատության նախարարության մեր գործընկերների հետ աշխատում ենք այդ խնդիրներն արագ ձեւով լուծել»,- նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30