Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. ՀՀ իշխանություններն են Ադրբեջանին COP29-ը կայացնելու հնարավորություն ստեղծել, եթե օգտվեին իրենց վետոյի իրավունքից, նման միջոցառում Բաքվում չէր իրականացվի. «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2024 11:06

Մի քանի հարց ուղղեցինք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Ռուբեն Վարդանյանի գործընկեր Մեսրոպ Առաքելյանին:

– COP-29-ն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել գերիների վերադարձի հարցի վրա: Կարծիքներ կան, որ եթե նախքան COP-29-ը գերիներին չհայրենադարձեն, հետագայում խնդիրն ավելի կբարդանա:

– Որեւիցե տարբերություն բռնապետական Ադրբեջանի մեջ ես չեմ տեսնում՝ կլինի COP-29-ից առաջ, հետո, թե ընթացքում: Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը միշտ է դրսեւորվում, այդ տեսանկյունից մտածել, որ ավելի բարենպաստ պայմաններ կարող են ստեղծվել, այնքան էլ խելքին մոտ չէ, էական տարբերություն, ըստ իս, չկա: Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով, որ կոնֆերանսն ունենալու է մեծ ներգրավվածություն աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանի իշխանությունները կարող էին բարձրաձայնել հարցը, խոսել նաեւ Ադրբեջանի՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու եւ այլ բազմաթիվ հարցերի մասին: Պետք է միջազգային հանրությանն անպայման ցույց տալ, թե ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, բայց, մյուս կողմից էլ, Հայաստանի իշխանություններն են Ադրբեջանին այդ կոնֆերանսը կայացնելու հնարավորություն ստեղծել, եթե իշխանություններն օգտվեին իրենց վետոյի իրավունքից, նման միջոցառում Ադրբեջանում չէր իրականացվի։ Հետեւաբար, որեւէ հույս այս իշխանություններից ունենալ, որ ինչ-որ հարց կբարձրացնեն միջազգային հանրության մոտ, իրատեսական չէ: Առնվազն կարող էին խոսել այս մասին, Ադրբեջանը բարի կամքի դրսեւորում չի անելու, ուստի շատ կարեւոր են թե՛ ՀՀ-ի եւ թե՛ միջազգային հանրության գործողությունները: Հայաստանն այս հարցերի մասով պետք է համախոհներ գտնի:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30