Կառավարության առաջիկա՝ սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը Կանոնակարգին ծանոթանալուց հետո մեզ հետ զրույցում կիսեց իր տպավորությունները՝ գեղեցիկ շարադրված մտքեր են, բայց թե գործնականում ինչպես կյանքի կկոչվեն, դա է խնդիրը․ «Ձեւակերպումների մեծ մասը վերցված է միջազգային, Եվրախորհրդի ուղեցույցից՝ սահմանագծման, սահմանազատման վերաբերյալ։ Այստեղ ամենակարեւորը նախաբանում ամրագրվածն է՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի քարտեզը, որը նշանակում է՝ այն բարձունքները, որ գրավել են (ադրբեջանցիները) 2021 թվականի մայիսից հետո, պետք է պարտադիր վերադարձնեն՝ Ջերմուկ, Սեւ լիճ, Շորժա եւ այլն։ Բայց գիտեք՝ մի բան է գրելը, մի բան՝ անելը, գուցե անեն, բայց կանոնակարգը հասնի խորհրդարանի վավերացմանը, մերժեն»։
Քարտեզագետի խոսքով՝ այս կանոնակարգը չի տարածվում անկլավների, այդ թվում` Տիգրանաշենի վրա, քանի որ խոսքը միջպետական սահմանի մասին է, իսկ անկլավների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չկա։ «Մասշտաբային քարտեզների հիշատակումն էլ է դրական, այդ քարտեզներով մանրակրկիտ երեւում են շենքեր-շինությունները, պետք է մանրակրկիտ լինի, որ իմանաս՝ որտեղով անցկացնել սահմանի գիծը։ Բայց, կրկնում եմ՝ մի բան է գրելը, մի բան՝ ընդունել-կատարելը»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: