Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 03,2024 10:36

Ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեց ԱԺ պատգամավորի պաշտոնը:

Լիլիթ Մակունցի՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 4 մլն 78 հազար դրամ, ինչը տարվա վերջում նվազել է՝ դառնալով 3 մլն 918 հազար դրամ, իսկ մյուս փոխառությունը կազմել է 29 մլն 613 հազար դրամ եւ տարվա վերջում դարձել է 28 մլն 850 հազար դրամ:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 15 հազար դոլար՝ տարվա վերջում վերածվելով 27 հազար դոլարի, իսկ մյուս հաշվի մնացորդը 794 հազար դրամից նվազել է՝ կազմելով 395 հազար դրամ: Հաշվետու տարվա նրա եկամուտը եղել է 23 մլն 128 հազար դրամ, ինչը արտաքին գործերի նախարարությունից ստացված գումարն է: Լիլիթ Մակունցի ստացված վարկերի մայր գումարը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 768 հազար դրամ, որից 28 մլն 850 հազար դրամը բնակարանի հիփոթեքի գումարն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30