Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Փամբուխչյան. «Դուք երևի սովոր չեք, որ պաշտոնյայի հարազատը կարող է բիզնես գործունեություն ծավալել ոչ թե թալանված փողերի հաշվին, այլ վարկի միջոցով». «Փաստ»

Սեպտեմբեր 03,2024 09:00

Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել և այս նպատակով 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել:

«Փաստը» կապ հաստատեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ՝ ճշտելու, թե ինչպես է իր թոշակառու հայրը կարողացել նման մեծ հողատարածքներ գնել: Վերջինս նախ խորհուրդ տվեց ուշադիր կարդալ թեմայի հետ կապված հրապարակումը:

«Այնտեղ պարզ գրված է, որ հայրս վարկ է վերցրել: Դուք երևի սովոր չեք, որ պաշտոնյայի հարազատը կարող է բիզնես գործունեություն ծավալել ոչ թե թալանված փողերի հաշվին, այլ վարկի միջոցով: Բայց պիտի սովորեք, որ դա անցյալում է: Մենք չենք թալանում, նման միջոցներ չունենք, ուստի հայրս իր բիզնես գործունեությունը որոշել է զարգացնել վարկի միջոցով, որը դեռ պետք է փակել»,-ասաց Փամբուխչյան:

Իսկ ինչպե՞ս է եղել, որ իր հայրը հաջողացրել է նաև պետական սուբսիդավորում ստանալ 102,5 մլն դրամի չափով: «Այնպես չէ, որ պետությունը հորս բիզնեսի համար այդքան գումար է տրամադրել: Խոսքը զուտ վարկի տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորման մասին է: Հայրիկիս ղեկավարած ընկերությունը ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի սուբսիդավորման բաղադրիչի շահառու է:

…Այս գործի մեջ շոշափվում է նաև «Սպայկա» ընկերության անունը։

«Գիտեք, ես այդ ծրագրի հետ կապ ունեմ միայն այնքանով, որ այդ բիզնես-ծրագրի ղեկավար Սոկրատ Փամբուխչյանն իմ հայրն է: Եվ վերջ: Իսկ «Սպայկան» Հայաստանում խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգն է, ու երևի թե բնական է, որ հանդես է եկել՝ որպես ծրագրի «երաշխավոր», ինչն ընդունված պրակտիկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Այսինքն, որպես կապալառու՝ այդ կազմակերպությունն իրականացնելու է այգու հիմնման աշխատանքները, ինչը նաև երաշխիք է լինելու ոչ միայն բիզնես ծրագրի իրականացման, այլև բերքի բարեհաջող իրացման համար, որը օգուտներ է տալու ոչ միայն բիզնես կողմերին, այլև հարյուրավոր մարդկանց, որոնք աշխատատեղ են ունենալու, և, իհարկե, պետությանը», – ամփոփեց Արմեն Փամբուխչյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30