Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու հանդեպ իրական վերաբերմունքը

Սեպտեմբեր 03,2024 10:00

Պետք է խոստովանեմ, որ գնալով քաղաքականության մասին գրելն ինձ համար դժվար է դառնում: Այն ամբարտավան, ցինիկ ստերը, որոնք հնչեցնում են քաղաքական գործիչները (բնականաբար, ոչ միայն Հայաստանում), կարծես թե, առանձին մեկնաբանությունների կարիք էլ չունեն: Անկեղծ լինեմ. երբ խոսում կամ գրում եմ դրա մասին, ինձ թվում է, որ ինքս էլ եմ ինձ վրա այդ կեղտը վերցնում: Եթե չլիներ խնդիրների պետական, քաղաքացիական բաղադրիչը, ապա այդ թեմաներով ընդհանրապես չէի խոսի:

Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն արդեն մի քանի տարի է՝ պնդում է, որ Ռուբեն Վարդանյանը Հայաստան, իսկ այնուհետեւ Արցախ է գործուղվել Պուտինի կողմից: Այդ պնդման օգտին՝ որպես ապացույց, ընդհանրապես որեւէ փաստաթուղթ, ձայնագրություն, տեսագրություն չի բերվում: Հետեւաբար, դա ակնհայտորեն ենթադրություն է, իսկ ավելի ճիշտ՝ բամբասանք, որը տարածում են Ալիեւի եւ Փաշինյանի թիմերը իրենց (կասեի՝ համատեղ) նպատակներն իրականացնելու համար:

Բայց եկեք մի պահ երեւակայենք, որ այդ ենթադրությունները ճիշտ են: Արդյո՞ք դրանից հետեւում է, որ ՀՀ քաղաքացիները, որոնք կասկածվում են «գործուղվելու» մեջ, այլեւս չպիտի վայելեն հայկական պետության աջակցությունը: Եթե Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանը «գործուղված է», ուրեմն թող 20 տարի փտի ադրբեջանական բանտում «ահաբեկչությանն աջակցելու» անհեթեթ մեղադրանքո՞վ: Թե՞ Հայաստանի իշխանությունը նույնպես կարծում է, որ նա աջակցում էր ահաբեկչությանը:

Այստեղ խնդիրը Վարդանյանը չէ, այլ այն, որ ՀՀ քաղաքացիները բաժանվում են երկու «սորտի»՝ նրանք, ովքեր իշխանություններին դուր են գալիս, եւ նրանք, ում այդ իշխանությունները չեն հավանում՝ ինչ-ինչ ենթադրությունների կամ կասկածների հիման վրա: Մի մասը «հպարտ» է եւ գտնվում է պետության պաշտպանության տակ, մյուս մասը «հպարտ չէ»:

Երբ քաղաքացիները զգում են, որ իրենց բաժանում են տեսակների՝ կախված լոյալության աստիճանից, դա շատ վատ է պետության համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ես էլ եմ կարծում,որ անհիմն բամբասանքները, տեղ չունեն քաղաքականության մեջ։ Բայց եթե հիմնվենք այն փաստից,որ մեր քաղաքացին ուրիշ երկրի գործակալ է, ապա չեմ կարծում,որ մեր երկիրը շատ մեծ բարոյական պատասխանատվություն պիտի կրի իր համար։
    Նորից եմ ասում, ես Ռուբեն Վարդանյանին որպես մարդ շատ հարգում եմ ու չեմ մտածում,որ նա Պուտինի միջնորդությամբ է հայտնվել Արցախում։
    Իսկ եթե ավելի անաչառ լինենք Նիկոլի ասածներին,ապա Նիկոլը ասեց հետևյալը,որ մենք զբաղվում ենք այդ հարցով,բայց իր երաշխավորը Արցախում Պուտինն է եղել։ Ուզում էր ասել լավ կլիներ,որ իրեն այնտեղ ուղարկողը զբաղվեր,բայց դե ի պաշտոնե ես պիտի զբաղվեմ, ես էլ զբաղվում եմ։
    Արայիկ Հարությունյանը կարծես թե լոյալ է Փաշինյանին,բայց նա նույնպես գերության մեջ է։Եթե Նիկոլը ազատեր գերությունից Արայիկին,բայց գերության մեջ թողներ Բակոյին և Ռուբենին,հոդվածի հետ ամբողջովին համաձայն կլինեի։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30