Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկար քաղաքական իրական բազմակարծություն». Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին․ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Սեպտեմբեր 02,2024 23:40

«Չնայած էֆեկտիվ գործընթացին՝ պայմանները թույլ չտվեցին ընտրություններն անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», – այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթին՝ ներկայացնելով արձանագրված խախտումները։ Նրա խոսքով՝ «ցավոք, այս ընտրություններում չկար քաղաքական իրական բազմակարծություն», քանի որ բազմաթիվ թեկնածուներ բախվել են լուրջ խոչընդոտների, իսկ ընտրական հանձնաժողովները քաղաքացիական շատ դիտորդների աշխատանքը դարձրել են անհնարին։

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Մայքլ Կրիդն ասել է, որ «ընտրություններն անցկացվել են սահմանափակ քաղաքական և իրավական միջավայրում, քաղաքական բազմակարծության բացակայության պայմաններում»:

Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները ընտրողներին քաղաքական այլընտրանք չառաջարկեցին և անցկացվեցին հիմնարար ազատությունների և լրատվամիջոցների չափից դուրս սահմանափակումներով, նշել են եվրոպացի դիտորդները։

Ընտրատեղամասերի բացման, քվեարկության գործընթացները նրանք կազմակերպված են գնահատել, միաժամանակ նշելով, որ կարևոր ընթացակարգերի, հատկապես ձայների հաշվարկի ժամանակ լուրջ խախտումներ են տեղի ունեցել։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը համարվում է դիտորդական հիմնական, անկողմնակալ և հեղինակավոր առաքելությունը։

Ադրբեջանի բարեկամ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Բելառուսի դիտորդները շնորհավորանքներ են շռայլել, ասելով, որ ընտրությունները անցել են օրինական, բոլոր նորմերին համապատասխան, և ընդգծել, որ նախագահական արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանական ընտրությունները ևս առաջին անգամ անցկացվեցին Ադրբեջանի ամբողջ տարածքում, և դա համարել են Ադրբեջանի մեծ հաջողությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Ադրբեջանի 125-տեղանոց նոր խորհրդարանում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը 68 մանդատ կունենա։ Այսպիսով, Իլհամ Ալիևի գլխավորած կուսակցությունը Միլի մեջլիսում 50 տոկոսից ավելին մեծամասնություն կունենա։ 46 տեղ կստանան որպես անկախ թեկնածուներ առաջադրվածները, որոնք հայտնի են իշխանամետ դիրքորոշումներով, իսկ 11 տեղ հասել է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30