Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող իշխանությունը հրաժարվում է Արցախի իրավունքից՝ չնայած նրան, որ այդ իրավունքը պատկանում է արցախցիներին, ոչ թե ՀՀ կառավարությանը»․ Ստեփան Դանիելյան

Սեպտեմբեր 02,2024 21:21

«1988-ի արցախյան շարժումը համաժողովրդական շարժում էր։ Կար մի փոքր քաղաքական հատված, որոնք ասում էին՝ մեր խնդիրն Արցախի խնդիրը չէ, այլ մեր խնդիրը ազատ շուկա, ժողովրդավարություն կառուցելն է, մեր խնդիրն անկախություն ունենալն է, և Արցախի շարժումը դրան խանգարում է։ Այդ փոքր քաղաքական հոսանքը մարգինալիզացվեց, հոսանքից դուրս հայտնվեց, սակայն չմահացավ, և 2018-ին ես կարծում եմ տարբեր ուժեր՝ դրսից, գուցե ներսից փորձեցին օգտագործել այդ մարդկանց՝ բերելով իշխանության, որպեսզի տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ»,- «Մայր Հայաստանի» կողմից կազմակերպված «Արցախի թեման փակված չէ» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նշեց՝ ունենք գործող մի իշխանություն, որը հրաժարվում է Արցախի իրավունքից՝ չնայած նրան, որ այդ իրավունքը պատկանում է արցախցիներին, ոչ թե ՀՀ կառավարությանը․ «Իրենք անում են հաջորդ քայլը․ թիրախավորում են արցախցիներին և տանում քաղաքականություն, որ արցախցիները չկարողանան կազմակերպվել և չկարողանան կազմակերպման մեխանիզմի շնորհիվ պահել իրենց իրավունքները։

Աշխարհում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են լինում, հնարավոր են զարգացումներ, որտեղ այդ իրավունքները հնարավոր կլինի գործարկել։ Եթե արցախցիներն իրենց իրավունքներից չհարժարվեն, ապա իրավունքները մի օր գործի կդրվեն։ Եվ դա նաև քաղաքական խնդիր է, ինչպես աշխարհաքաղաքական փոփոխություններից օգտվեց Ադրբեջանը, նույն ձև, եթե մենք ունենանք գիտակից ու ազգային իշխանություն, ապա իրավիճակը կարող է շրջվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30