«Եկել էր՝ իր անձնակազմով: Քաղաքացիական հագուստով ոստիկաններ նրան դիմավորեցին, գյուղից մի քանի պետական աշխատողներ ու նաեւ ոտքից գլուխ ստուգված երեխաներ»,- այսօր, ՀՅԴ-ի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառման ժամանակ, լրագրողներին պատմեց Կիրանց գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ անդրադառնալով դպրոցի բացմանը:
Հիշեցնենք, այսօր ցերեկը, պարզվեց, որ սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոց է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այնտեղ հայտարարել, որ Կիրանցն այսօր առավել, քան երբեւէ, անվտանգ է:
Կիրանցի բնակիչը պատմեց, որ անվտանգության աշխատակիցները «դպրոցական նստարանների տակ ռումբեր էին ման գալիս»:
Ըստ նրա, գյուղի շատ բնակիչներ, երեխաներին հարեւան գյուղերի դպրոցներ են տարել, բայց շատերն էլ ստիպված են գյուղի դպրոց տարել՝ այլ ելք չունենալով:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ