Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովուրդը թեւաթափ լինելու իրավունք չունի. Գեւորգ Ղուկասյան

Սեպտեմբեր 02,2024 20:15

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու  Գեւորգ Ղուկասյանի կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ եւ դրա ապացույցն են միջազգային մի շարք կառույցների հայտարարությունները՝ արցախցիների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու անհրաժեշտության մասին. իր կարծիքը նա բարձրաձայնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում:

Բանախոսի կարծիքով, հայ ժողովուրդը թեւաթափ լինելու իրավունք չունի. «Դա այն է, ինչ ցանկանում է Ադրբեջանը»:

Բանախոսը հայտարարեց նաեւ, Ադրբեջանում պատանդառված եւ գերեւարված մեր հայրենակիցներին, այդ թվում նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու համար ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն աշխատանք են տանում եւ այդ իմաստով, առաջիկայում կայանալիք COP 29-ը լավ առիթ է: Միաժամանակ, բանախոսի փոխանցմամբ, բոլոր հայտարարությունները եւ հնչած դիրքորոշումները խորհրդարանական մակարդակի են, ուստի, հարկ է, որ դրանք բարձրացվեն երկրների գործադիր իշխանությունների մակարդակ ու նրանք ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա:

 

Մանրամասները տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30