Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Ի՞նչ էր ասում Փաշինյանը 2019-ին Արցախի անկախության օրվա ուղերձում եւ ի՞նչ է ասում նա հիմա»

Սեպտեմբեր 02,2024 18:16

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր Արցախի անկախության օրվա առիթով «Հայելի» ակումբում հատուկ ընդգծեց, որ այսօր պատմության մեջ այն սեպտեմբերի 2-ն է, որ Արցախում հայ չկա, որ նախորդ տարի սեպտեմբերի 2-ին Արցախում հայ կար, բայց Արցախ գնալու հնարավորություն չկար, որովհետեւ Արցախը գտնվում էր տոտալ շրջափակման մեջ, որ դրանից առաջ սեպտեմբերի 2-ին մենք կարող էինք Արցախ գնալ եւ այնտեղ մեր հայրենակիցներին տեսնել։ Ու այսպես որ հետ ենք գնում, հասնում ենք 2019 թվականի սեպտեմբերի 2։ Եվ ընթերցեց Նիկոլ Փաշինյանի ուղերձի տեքստը արցախահայությանը, որը հղել էր 2019 թվականին։

Էդգար Ղազարյանը այդ ուղերձի տեքստում առանձնացրել էր արտահայտություններ՝ «Արցախի Հանրապետություն», «Հավաքական հպարտության մարմնավորում», «Արցախյան ազատամարտ», «Անկախ պետականության կերտման ուղի», «Կայացած քաղաքական եւ պատմական իրողություն» եւ այլն, որոնք տարեցտարի աստիճանաբար գործածությունից դուրս են բերվել եւ հիմա այլեւս բացակայում են իշխանության բառապաշարից։

Զարգացնելով մինչեւ Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսն ընկած ժամանակահատվածում այս նահանջի վերլուծությունը՝ Էդգար Ղազարյանը ասաց․«Այդ ընթացքում Հայաստանի անվտանգության ռազմավարությունը չի փոխվել, կառավարության գործունեության ծրագիրը չի փոխվել, Սահմանադրություն չի փոխվել, օրենք չի փոխվել, միջազգային որեւէ նոր պայմանագիր չի ընդունվել։ Բայց փոխվել են նրա տեսակետները։ Հիմա նա ասում է՝ Արցախը Ադրբեջան է, մենք պետք է դա ընդունած լինեինք, հիմա իրական սահմաններ ենք ճշտում, իրական Հայաստանը սա է․․․ Լրիվ ուրիշ բաներ։ Նույն մարդը՝ նույն պաշտոնում։ Ու նրա հիմիկվա տեսակետները մեկին մեկ համընկնում են ադրբեջանական տեսակետների հետ։ Եվ ինքն էլ է ասում, որ մենք լուծումներ ենք գտնում, որոնք ոչ թե մեզ են ձեռնտու, այլ Ադրբեջանին։ Ու դրանով է այս խաղաղության հիմքը, երաշխիքը»։

Էդգար Ղազարյանը այս առիթով հիշեց քրեական օրենսգիրքը, որը պարունակում է համապատասխան նկարագրություններ եւ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց դրա վրա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Էդգար Ղազարյանն այսօր այցելել էր նաեւ Երեւանում Արցախի ներկայացուցչություն: Նրա խոսքը՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30