«Ազատություն». Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հրաժարվում է ընդունել քվեարկության արդյունքները։
Կուսակցությունը պնդում է, որ ընտրություններն անցել են «ազատ և արդար քաղաքական մրցակցության, ժողովրդավարական միջավայրի բացակայության, խոսքի ազատության սահմանափակումների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների, իշխանության քննադատների նկատմամբ բռնաճնշումների պայմաններում»:
Քաղաքական ուժը հայտարարում է նաև, որ քվեարկությունն ուղեկցվել է «զանգվածային խախտումներով, բազմակի քվեարկություններով, լցոնումներով, դիտորդների նկատմամբ ճնշումներով»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: