Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Թովմասյան, խնդրում եմ ենթարկվել դատական նիստի կարգին և դատարանի կարգադրություններին»․ Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց Հրայր Թովմասյանին հանդես գալ հայտարարությամբ

Սեպտեմբեր 02,2024 17:52

«Դատարանը թույլ չի տալիս հայտարարությամբ հանդես գալ որևէ մասնակցի։ Դատական նիստի կարգ է սահմանվում։ Բոլոր մասնակիցներն իրենց հայտարարությունները, միջնորդությունները կներկայացնեն նիստի ավարտից առաջ։ Պարոն Թովմասյան, խնդրում եմ ենթարկվել դատական նիստի կարգին և դատարանի կարգադրություններին։ Ձեզ հնարավորություն կտրվի հայտարարությամբ հանդես գալ դատարանի թույլտվությամբ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական նիստի ընթացքում թույլ չտվեց Հրայր Թովմասյանին հանդես գալ հայտարարությամբ։

Criminal Court of General Jurisdiction of Yerevan made a decision to detain the former president of the Supreme Court Hrayr Tovmasyan, on the basis of presenting him to the court

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը:

Criminal Court of General Jurisdiction of Yerevan made a decision to detain the former president of the Supreme Court Hrayr Tovmasyan, on the basis of presenting him to the court

Երբ նախագահող դատավորը թույլ չտվեց Հրայր Թովմասյանին հանդես գալ հայտարարությամբ, նա հարցրեց՝ ինչ-որ բա՞ն է փոխվել մեր չորսուկես տարվա նիստերի ընթացքում․․․ դատավորը կրկին ընդհատեց ու ասաց, որ թույլ չի տալիս։ Հրայր Թովմասյանն ասաց՝ Դուք այստեղ իշխանություն ունեք, կարող եք չթողնել, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է փոխվել։ Տաթևիկ Գրիգորյանն ասաց՝ նիստից առաջ կխոսեք․ Ձեզ հնարավորություն կտրվի։ Հրայր Թովմասյանը հարցրեց՝ նիստից առաջ․ ո՞ր նիստից առաջ։ Դատավորն ասաց, որ այսօր հնարավորություն կտրվի։

Criminal Court of General Jurisdiction of Yerevan made a decision to detain the former president of the Supreme Court Hrayr Tovmasyan, on the basis of presenting him to the court

Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը շարունակեց ներկայացնել իր պաշտպանական ճառը։ Նա, նկատի ունենալով մեղադրանքը, ասաց․ «Հրայր Թովմասյանին վերաբերող գործողություն չկա։ Լրիվ ուրիշ անձանց գործողություններ են նկարագրված։ Հրայր Թովմասյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել երրորդ անձի գործողության համար»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30