Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի տեղեկացմամբ եղել է մի մեքենա, որի մեջ եղել են ելակներ, որոնք խնդիրներ են ունեցել: «Մենք հիմա Բագրատաշենում լաբորատորիա ենք հավատարմագրել»

Սեպտեմբեր 02,2024 17:44

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հուլիսի 31-ին՝ Մոսկվայում: Այն կանոնակարգում է ԵԱՏՄ շրջանակում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանում է պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին գումարված նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ համաձայնագրով մասնավորապես սահմանվում են պահեստային վկայագրերի շրջանառության եւ մարման միասնական մոտեցումները, գյուղատնտեսական արտադրանքի որակական ու քանակական հաշվառման առանձնահատկությունները եւ պահպանման կանոնները, կարգավորվում են պահեստի եւ գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջեւ հարաբերությունները, ապահովվում է պահեստային վկայագրերի եւ պահեստների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Հաշվի առնելով համաձայնագրի դրույթները՝ ԵԱՏՄ շրջանակում նախատեսվում է պահեստային վկայագրերի թողարկումը (տրամադրումը), շրջանառությունը եւ մարումն իրականացնել անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Համաձայնագրի գործարկումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը եւ դրանց կայուն շրջանառությանը՝ ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունը եւ զարգացումը:

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել է օրեր առաջ Հայաստանից արտահանված ելակի մեջ հայտնաբերված պեստիցիդների առկայությամբ, ինչպես նաեւ ոչ անվտանգ կոնյակով: Պատգամավորը հետաքրքրվել է՝ ի՞նչ է արվում այս ուղղությամբ եւ արդյո՞ք սրանք ազդակներ են:

Գեւորգ Պապոյանը պարզաբանել է, որ օրեր առաջ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ գյուղատնտեսության նախարարի եւ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ, բարձրաձայնվել են բոլոր խնդիրները: Դրանք քննարկվում են աշխատանքային կարգով: Նախարարի տեղեկացմամբ եղել է մի մեքենա, որի մեջ եղել են ելակներ, որոնք խնդիրներ են ունեցել: «Մենք հիմա Բագրատաշենում լաբորատորիա ենք հավատարմագրել, որը մի մեքենա դեղձ երեկ չի թողել արտահանել»,- ասել է նախարարը եւ ընդգծել, որ նշված լաբորատորիայի գործունեության արդյունքում էականորեն կրճատվելու է խնդրահարույց արտադրանքի արտահանումը:

Ինչ վերաբերում է կոնյակին, ապա նախարարը հայտնել է, որ որեւէ պաշտոնական մեկնաբանություն այս կապակցությամբ չի եղել:

Ըստ նախարարի ներկայացրած վիճակագրական տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 8.4 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճել է 2.6 անգամ: Սրա մեջ մտնում է նաեւ գազը, որի ծավալը կրճատվել է, քանի որ այլընտրանքային էներգիայի միջոցները, օրինակ՝ արեւային, գնալով ավելանում են:

Արտահանման մեջ ալկոհոլային խմիչքները երրորդ տեղում են, որի մեջ մեծ մասնաբաժին ունի կոնյակը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30