Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 3սմ-ով

Սեպտեմբեր 02,2024 16:57

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը. (2024թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (01.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 43սմ-ով։

☑️Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ 176.204մլն.մ³:

☑️ Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.265մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ 111.944մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30