Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձի իրավունքը՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է»․ Արցախի ՄԻՊ

Սեպտեմբեր 02,2024 16:24

Այս պահին որպես առաջնահերթություն ենք հռչակում վերադարձի իրավունքի թեման օրակարգ մտցնելը՝ հետագայում արդեն սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր տարբերակներն ու հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում առաջանալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ես ուզում եմ ձեզ համար եւս մեկ անգամ հստակ շեշտել, որ վերադարձի իրավունքը՝ առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է։ Հակառակ պարագայում 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ։ Գնալ-ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանական ոստիկանության ներքո, ադրբեջանական բռնապետության ներքո, անիմաստ է դրա մասին խոսել»,- ասաց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։ Կա իրավունքը, եւ այդ իրավունքի իրացման համար պետք է գործադրվեն բոլոր ջանքերը։ «Հիմա շատերը կասեն՝ դա անիրատեսական է, ես չեմ ասում, որ հենց վաղը դա ի կատար է ածվելու, բայց ես անձամբ չեմ պատրաստվում հրաժարվել այն իրավունքից, որը նաեւ արձանագրվել է միջազգային դատական ատյանների կողմից։ Այսօր հնարավոր չլինի, վաղը, մյուս օրը, չեմ փակելու Արցախի թեման, մինչեւ որ կկարողանամ ինչ-որ ձեւով հասնել այդ իրավունքի իրացմանը»,- հավելեց նա։

Ըստ Ստեփանյանի՝ Ադրբեջանը փակել է արցախցիների վերադարձի թեման, քանի որ Հայաստանի իշխանությունն էլ է փակել այդ հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30