«Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, քանի որ Էրդողանը ձգտում է նոր դաշինքներ ստեղծել Արևմուտքից անդին»,- գրում է Bloomberg-ը:
«Թուրքիան ձգտում է ամրապնդել իր գլոբալ ազդեցությունը և նոր կապեր հաստատել իր ավանդական արևմտյան դաշնակիցներից դուրս:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի տեսակետն այն է, որ աշխարհաքաղաքական ձգողականության կենտրոնը հեռանում է զարգացած տնտեսություններից», – նշել են Bloomberg-ի հոդվածագիրները:
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԲՐԻԿՍ -ին անդամակցությունն անվանել էր «լավ այլընտրանք» Եվրամիությանը, որին անդամակցելու հայտ Թուրքիան դեռևս 1987 թվականին էր ներկայացրել:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Ադրբեջանը նույնպես պաշտոնապես հայտ էր ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար:
ԲՐԻԿՍ-ի կազմում է 9 երկիր՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Հարավային Աֆրիկան, ԱՄԷ-ն, Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան: