«Այս օրը այն խորհուրդն ունի, որ մենք բոլորին եւ ինքներս մեզ պետք է ասենք, որ Արցախը կա, չի վերացել եւ բոլորիս երազանքն է Արցախը վերականգնելը »,-Արցախի ներկայացուցչությունում ասաց քաղաքագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը: Հիշեցրեց, թե ինչպես էր Արցախը 9 ամիս շարունակ շրջափակման մեջ պայքարում եւ պահում ամբողջ հայության պատիվը:
Նրա խոսքով. «Մենք գիտակցում ենք, որ ունենք սխալներ, խնդիրներ, բայց դրա հետ միասին՝ այս օր փոխանցում ենք աշխարհին, որ Արցախի հարցը կա, փակված չի եւ մենք այդ հարցի հետեւից գնալու ենք»:
Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելու մասին խոսելիս էլ նշեց. «Երբ իրենք տեսնեն, որ այստեղ գալիս են միլիոնավոր հայեր, որ այս իմաստով հայությունը մի պատկեր, մի նկար, մի խոսք, մի միջոցառում կազմակերպում է եւ ասում է՝ Արցախ, Արցախ, ապրում է Արցախով, միջազգային հանրությունը դա տեսնելու է»,-ասաց քաղաքագետը ու հավելեց, որ աշխարհի տարբեր երկրներում հայության վերաբերմունքը Արցախի հանդեպ ունենալու է իր անդրադարձերը միջազգային հանրության վրա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ