Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը եւ հայ ժողովուրդը ձեռք մեկնեց Արցախին, ՀՀ իշխանությունը չմեկնեց. Աբրահամ Գասպարյան

Սեպտեմբեր 02,2024 15:53

«Ցավոք վերջին 4 տարվա ընթացքում մեր ազգային տոնացույցի՝ կարմիր գույնով նշված բոլոր տոները փոխել են իրենց նշանակությունը՝ համենայն դեպս պետական մակարդակով: Ժողովրդական մակարդակով Արցախը շարունակում է մնալ հայի սրտում, գիտակցության մեջ եւ վերադարձի աննահանջ եւ անկոտրում կամքը շարունակում է թեւածել բոլորի հոգիներում ու սրտերում»,-Արցախի ներկայացուցչությունում ասաց Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը:

«Կարելի է շատ բան ասել եւ շատ բաների մասին լռել, պարզապես, երբ հիշում եմ անցյալ տարի նույն այս օրհասական օրերին, երբ Արցախից պատառիկներ մնացած հայկական հողի վրա դեռ մեր ազգի զավակներն ապրում էին շրջափակման պայմաններում, մենք շատ լավ հասկանում էինք, որ վաղ թե ուշ այդ պատերազմը պետք է լինի, բայց չգիտես ինչու՝ մարդիկ սպասում էին հրաշքի, թե Հայաստանը պիտի ձեռք մեկնի Արցախի մեր հայրենակիցներին:

Հայաստանը եւ հայ ժողովուրդը ձեռք մեկնեց Արցախին, Հայաստանի իշխանությունը չմեկնեց, եւ ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքական, բարոյական, իրավական ընկնում է հենց այս իշխանության վրա, որը պատճառ հանդիսացավ, որ մեր հայրենիքի արեւելյան փորոքի, մեր անվտանգության վահանի՝ Արցախի հայաթափումը իրենց ձեռքով տեղի ունենա:

Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ անց շատ բաներ են ջրի երես դուրս գալու, շատ մարդիկ խոսելու են, այսօր պարզապես հարգելով Արցախի վերջին պետական ինստիտուտը, որ մնացել է Հայաստանի տարածքում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը՝ հորդորում եմ, որ առաջիկայում համապատասխան պաշտոնյաները սկսեն խոսել եւ ներկայացնել իրականությունը մեր ժողովրդին…»,- հավելեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30