Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, հաղորդում է կառավարությունը:
Փաստաթուղթը ենթադրում է սահմանազատման աշխատանքների կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի ընդունում, ներառյալ՝ համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում։
Նշվում է, որ այս փաստաթղթով կարգավորվում են երկու երկրների միջև ընթացակարգային հարցերը ապագայում պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումից հետո:
Կանոնակարգը պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից։
Կարդացեք նաև
Փաստաթուղթը պետք է վավերացվի նաև Ադրբեջանում։