Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների տուն վերադարձի միակ խոչընդոտը ՀՀ իշխանություն կոչվածն է. Բագրատ Սրբազան

Սեպտեմբեր 02,2024 15:40

«Այսօր ուրախանալու առիթ չկա, մեր փառավոր տոնը, որ նվիրված էր մեր երկրի ազատագրությանը՝ հիմնադրված մեր եղբայրներին եւ հայրերի կյանքով, ուղղակի գողացված է մեզանից, ինչպես մեր մյուս տոները, որոնք կապված են մեր ազգային նկարագրի, ինքնության, հաղթանակների հետ, ի շարս դրանց մայիսի 9-ն է», -լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ներկայացուցչություն այցելած Բագրատ Սրբազանը:

On the day of the proclamation of the Republic of Artsakh in Yerevan, at the permanent representation of the Republic of Artsakh

«Ես էլի եմ ասել, որ հիշատակության համար չենք կարող այսօր նշում, այլ ինքներս մեզ հիշեցնելու, ինքնամաքրվելու, մեր ճանապարհը ուղղելու եւ մեր երկիրն ազատագրելու: Իսկ առաջնային իմաստով՝ սա մեր սիրելի քույրերին եւ եղբայրներին Արցախ՝ տուն վերադարձի պայքարի ճանապարհը պիտի լինի ուղղակի»,-ընդգծեց Սրբազան հայրը:

On the day of the proclamation of the Republic of Artsakh in Yerevan, at the permanent representation of the Republic of Artsakh

On the day of the proclamation of the Republic of Artsakh in Yerevan, at the permanent representation of the Republic of Artsakh

On the day of the proclamation of the Republic of Artsakh in Yerevan, at the permanent representation of the Republic of Artsakh

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասում էր, որ ինքն այլեւս անիրատեսական է համարում արցախցիների վերադարձը Արցախ, «Սրբազան շարժման» առաջնորդն այսպես արձագանքեց. «Անիրատեսականը իր գոյությունն է ընդհանրապես: Դժբախտաբար աշխարհը ցանկանում է, որ արցախցիները վերադառնան տուն, իսկ միակ խոչընդոտը ՀՀ իշխանություն կոչվածն է՝ նեռի գլխավորությամբ… Բոլոր միջազգային խաղացողները, միջազգային ուժերը հայտարարել են այդ մասին, նույնիսկ թշնամի երկրի ղեկավարն է հայտարարել արցախցիների վերադարձի մասին՝ անշուշտ այլ պայմաններով, որոնք իրականանալի չեն: Մեր սիրելի հայրենակիցների տունդարձը պետք է լինի միջազգային երաշխավորությամբ»:

On the day of the proclamation of the Republic of Artsakh in Yerevan, at the permanent representation of the Republic of Artsakh

Անդրադառնալով «Սրբազան պայքարի» ակտիվացմանը եւ անելիքներին, Բագրատ սրբազանը նշեց. «Մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը չի կարող դիտարկվել որպես մեր ամբողջական հայկական օրակարգից առանձին հարց, որքան էլ շեշտադրումը մեծ լինի, այդուհանդերձ մեր ընդհանրական հարցերի մասն է կազմում, բաղկացուցիչ մեծ մասն է, մեր պայքարն էլ հենց դրա մասին է…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30