«Ազատություն». Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Բաքվի վերջին խմբագրումից 70 օր անց՝ վարչապետ Փաշինյանի ասուլիսից մի քանի ժամ առաջ է Հայաստանն ուղարկել իր կողմից խմբագրված տարբերակը։
«Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանն իր տարբերակը փոխանցեց Ադրբեջանին։ Նրանց ներկայացրած տեքստի նախագծից դուրս են մնացել մի քանի կարևոր կետեր։ Համաձայնագրի նախագծում կարևոր կետերը ներառված չեն, և մեզ ասացին, որ սա է հարցի լուծումը։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր են։ Մեր խորհուրդն է հայկական կողմին՝ ավելի լուրջ մոտենան այս հարցերին։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին», – հայտարարել է Բայրամովը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: