ՀՀ ամեն երրորդ կամ չորրորդ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Այս մասին Երեւանում Արցախի ներկայացուցչությունում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ողջունել են Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրությունը, իսկ Շահրամանյանն այն անձն է, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ստորագրել է Արցախի լուծարման հրամանագիրը, Մամիջանյանն ասաց. «Պիտի գենետիկ մակարդակով ցինիկ, գենետիկ մակարդակով անհայրենիք լինես, որպեսզի սեփական սրիկայությունը վերագրես Արցախն իրենց զինվորական, մարտական ընկերների հետ շահած ու պահած մարդկանց։ Դրա համար պիտի լինես Նիկոլ Փաշինյան։ Ինքն իր ասուլիսում չորս պատճառ է բերել, թե երբ է իբր հանձնվել Արցախը։ Մեկ Լիսաբոնն է, մեկ Շահրամանյանն է, մեկ իշխանության փոփոխությունն է Արցախում։ Արցախը հանձնվել է Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից, երբ ինքը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանում կազմում է գտնվում։ ՀՀ պատմության մեջ միակ պաշտոնյան, ով հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, Նիկոլ Փաշինյանն է, Շահրամանյանն այդտեղ ի՞նչ կապ ունի»։
Ըստ նրա՝ շատ բաներ կան, որոնք չեն բացահայտվում, բայց ժամանակի ընթացքում Արցախի իշխանությունները կարող են բացահայտել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ