Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Հայաստանի լեգիտիմ իշխանություն այլեւս չունենք, քանի այս մարդը կա, չի լինելու Արցախի հարցի լուծում». Րաֆֆի Հովհաննիսյան

Սեպտեմբեր 02,2024 14:43

Եթե երբեւէ Արցախի հարցը փակված համարվի, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայության հարցը, հայկական հարցն ընդհանրապես փակված է։ Այս մասին այսօր Երեւանում Արցախի ներկայացուցչությունում լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ես կարծում եմ, որ մենք Հայաստանի լեգիտիմ իշխանություն այլեւս չունենք։ Եվ քանի դեռ այս մարդը կա, չի լինելու Արցախի հարցի լուծում, չի լինելու ՀՀ ինքնիշխանություն»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Արցախ վերադառնալը իրատեսական չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Այդ մարդուն չեմ մեկնաբանում, նշաձողի հարցն ինքն առաջարկեց, ինքը լուծեց, այդ կեղծ իրատեսականության ներքո ինքը փորձում է հիմա շրջանառության մեջ դնել հարցը, որ վերադարձը նույնպես նշաձողից ներքեւ է։ Ես համարում եմ, որ նոր իշխանության, նոր որակի հասարակության կայացման դեպքում հնարավոր է, իրատեսական է ժամանակի ընթացքում այնպես անել, որ Արցախը չդառնա հերթական Նախիջևան, եւ արցախցին վերադառնա Արցախ։ Եվ այն մարդը, որն ասում է՝ իրատեսական չէ, ինքը վարչապետ չէ, ինքը Հայաստանի ներկայացուցիչ չի կարող լինել, որովհետեւ իր ձեռքով է, որ մենք կորցրել ենք հազարավոր երիտասարդ հերոսների, մենք կորցրել ենք հայրենի եզերք եւ ժամանակավորապես հեռացել ենք Արցախից։ Իր հրամանատարության ներքո Հայաստանը պարտության տարավ։ Ձեւականություն է հղում կատարել Արցախի լուծարման որեւէ փաստաթղթի, պարզ է, որ ինքն ի սկզբանե իրավական ուժ չունի։ Դրա բացատրությունն արդեն տրվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30