«Ազատություն». Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանին անվանել է «օկուպանտ երկիր»՝ նշելով, որ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:
«Եթե ուշադրություն դարձնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնենք, որ կան շատ փոքր թվով պետություններ, որոնք օկուպանտներ և ագրեսորներ են, որոնց թվում է նաև Հայաստանը», – ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հիքմեթ Հաջիևը հիշեցնելով, որ Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ, ընդգծել է. – «Մենք գտնում ենք, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ».
Նա նաև անդրադարձել է շաբաթ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով «վաղուց եկել է այն լուծարելու ժամանակը»: «Այն, որ Հայաստանը օրակարգում է պահում այս ինստիտուտը և շարունակում է ջանքերն այս ուղղությամբ, հուշում է, որ Երևանը փորձում է անավարտ հակամարտության տպավորություն ստեղծել՝ իր արևմտյան աջակիցների հետ միասին՝ փորձելով իր ձեռքում պահել ազդեցության որոշակի միջոց»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: