Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվել է, որ օգոստոսի 1-ին տեղի ունեցած ընտրությունները «պատմական» նշանակություն ունեն, քանի որ դրանք անցկացվել են Ադրբեջանի ամբողջ տարածքում:
«Խնդրո առարկա խորհրդարանական ընտրությունների՝ Ադրբեջանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ օկուպացիայից ազատագրված հողերում անցկացվելը պատմական նշանակություն ունեն»,-ասվել է հայտարարության մեջ, որում փաստացի հայկական հողերի՝ ադրբեջանական բանակի բռնազավթումը որակվել է «ազատագրում»: