«Որեւէ վայրկյան չենք կարող հաշտ լինել, որովհետեւ սա մեր գողացված կենսագրությունն է, անկեղծորեն ասած՝ ես ամոթով եմ գալիս Եռաբլուր, ինչպես միշտ ասել եմ: Այդուհանդերձ մեզ համար այսօր ուխտի օր է, ոչ թե սոսկ հիշատակելու, այլ ինքներս մեզ հիշեցնելու»,-Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:
«Այն, որ այսօր Արցախի կորուստը (հավատում եմ՝ ժամանակավորապես) ուղղակիորեն անպատվություն է մեզ համար եւ միաժամանակ գողացված ուրախության իրականություն, մեզ պետք է անընդհատ պայքարի մղի, եւ ոչ հակառակը՝ ոչ սգալու, ոչ ողբալու, այլ ինքնաճանաչողություն ունենալու, ինքնասրբագրվելու եւ մղվելու պայքարի, հակառակ նրան, թե աշխարհը ինչ կասի, թե այս ներքին թշնամական իշխանությունն ինչ կասի:
Այս իշխանությունները ոչ միայն Արցախն են մոռացել, այլ վերակոչել են Լեռնային Ղարաբաղ…Այն մարդիկ, որոնք Ակնան իրենց հայրենիքն էին համարում, բարձր ճչում էին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, պարում էին Շուշիում գլխապատառ…Այն մարդիկ, որոնք արցախցու հացն են կերել, հիմա ուրացել են…Եվ այո՝ պատասխանատուն էլ, մեղավորն էլ իրենք են, պատմության խարանն էլ, ներկայի խարանն էլ, մեր գողացված կենսագրության խարանն էլ Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է»,-ընդգծեց Սրբազան հայրը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ