«Որոշ աշխատանքներ են տարվում գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Ես նաեւ տեսել եմ, որ Հայաստանի ղեկավարը չի ցանկացել բացահայտել որոշակի մանրամասներ, ես ևս զերծ կմնամ»,- այսօր Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա ասաց, որ սկզբնական փուլում հնարավորություն է ունեցել կապ հաստատել եւ զրուցել Ադրբեջանում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ։
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում խոսել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին՝ ասելով, թե պետք է պարզել՝ նրան ո՞վ էր գործուղել Արցախ եւ ի՞նչ նպատակով։
Կարդացեք նաև
Սամվել Շահրամանյանը կոչ արեց՝ պարզ եւ բաց խոսել հասարակության հետ, որպեսզի հասկանալի լինի թե ինչի՞ մասին է խոսքը․ «Ես տեղյակ չեմ»։
Սամվել Շահրամանյանը համոզված է, որ Արցախի հարցից ՀՀ իշխանությունն է հրաժարվել, հայաստանցիների մեծամասնությունն էլ համամիտ չէ իշխանության հետ։ Իսկ Արցախի հարցի լուծումը նա պայմանավորում է միայն ու միայն հզոր Հայաստանով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի սեպտեմբերի 30-ին մասնակցում է Ռուբեն Վարդանյանի «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման արարողությանը:
Բաց ու պարզ խոսելը նիկոլի ոճը չէ, նրան հատուկ է ջուր պղտորելը, իր մեղքերը սրա-նրա
վրա բարդելը, հարգանք վայելող մարդկանց վրա պիտակներ կպցնելը, երկրի ներսում հոխորտալը, իսկ դրսում խեղճանալը, իր ասած խոսքերը օրը մեկ փոխելը և այլն։