Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը սեպտեմբերի 9-ին կկանգի ԲԴԽ-ի՝ Բարձրագույն դատական խորհրդի «դատարանի» առաջ: Նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, միջնորդությունը ԲԴԽ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարը, միջնորդության հիմքում դնելով փաստաբան Արման Թամրազյանի հաղորդումը:
Նշեմ, որ ԲԴԽ-ն 2024 թվականի հունվարի 20-ից մինչեւ օգոստոսի 26-ը ընկած ժամանակահատվածում 9 որոշում է կայացրել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.08.2024