«Ազատություն». Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար է Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Այն ստանում է խորհրդարանի 125 մանդատներից 68-ը, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը՝ հիմնվելով ընտրատեղամասերի 91տոկոսի քվեաթերթիկների մշակման արդյունքների վրա։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս՝ գրանցված 6,4 միլիոնից քվեարկել է 2,1 միլիոն ընտրող։
Մնացած մանդատները, ինչպես գրում է Turan-ը, կտրամադրվեն այսպես կոչված «անկախ» թեկնածուներին, որոնք հայտնի են իրենց իշխանամետ դիրքորոշմամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: