Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը հայտարարել է, թե «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին», և շեշտել՝ վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»

Սեպտեմբեր 02,2024 08:30

Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։ Այս մասին Էլնուր Սոլթանովը նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում։

Նա հայտարարել է, թե «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին», և շեշտել՝ վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»։

 

Օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մեծամորի ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ էր հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել էին անվտանգ կանգառի ռեժիմի։

Հայկական ատոմակայանը, սակայն, արդեն կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, սկսել աշխատել ամբողջական հզորությամբ։

«Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի: Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ անվտանգության համակարգերի վրա եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», – վստահեցրել է Տարածքային կառավարման նախարարությունը։

Հայաստանի ատոմակայանն արտադրում է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 1/3-ից ավելին։ Արդիականացման ու վերազինման հերթական փուլից հետո այն կարող է գործել մինչև 2036 թվական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30