Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ վերադարձի հարց Փաշինյանի օրակարգում չկա. Մետաքսե Հակոբյան

Սեպտեմբեր 01,2024 21:49

Այս իշխանությունների համար հայրենիք ասվածը գոյություն չունի: Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Ըստ նրա՝ մենք իրավունք չունենք ընկրկելու. «Բացի այն, որ պիտի գնամ իմ տուն, այդ միտքը, որ չի թողնում ինձ ապրել, բացի այդ՝ խորը գիտակցում ունեմ, որ պատասխան ունեմ տալու նահատակների առաջ:  Չգիտեմ՝ մինչեւ ուր ենք գնալու, բայց հաստատ կանգ չենք առնելու»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ Արցախի հարցի օրակարգն իր համար նույնն է, ինչ Ադրբեջանինը. «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախ վերադարձի հարցն իր օրակարգը չէ: Իր խոսքում երեւում էր, որ իր օրակարգում դա ընդհանրապես չկա: Հասկանալի է, որ հակառակ օրակարգը Ադրբեջանի օրակարգն է: Ի լուր հանրության նա երեկ հայտարարեց, որ Արցախի հարցը իր համար նույնն է, ինչ Ադրբեջանի համար: Հետեւաբար, քննարկել նման մարդու  հետ կամ հույզեր տածել, որ այդ մարդու միջոցով կամ կառավարման ընթացքում հնարավոր է Արցախ վերադառնալու հարց բարձրացնել, դա միամտություն է: Այն  օրակարգերը, որ կան Արցախ վերադառնալու, իրատեսական  է ու ընկալելի աշխարհի համար… Աշխարհը, ի վերջո, հասկանում է, որ պատերազմի կամ փաստի ուժով Արցախն այսօր օկուպացված է, և չի կարող դա երկար տևել: Ի վերջո, գոյություն ունի իրավունքի ուժ: Վաղ թե ուշ, չունենալով նման հակահայ իշխանություն, մենք կարող ենք բանակցային դաշտ մտցնել այդ օրակարգը»:

Պատգամավորը նկատեց, որ Հայաստանում Արցախի իշխանությունը փորձում է հանդիպումներով զրուցել արցախցիների հետ, եւ շատերը ծանր պայմաններում մնում են Հայաստանում, որպեսզի վերադարձի հարցը կարողանան բարձրացնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30