Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ փաստացի Ռուբեն Վարդանյանի հարցում կրկնելով Ալիևի ասածները․ Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 01,2024 16:00

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Փաշինյանն անուղղակիորեն պաշտպանել է Բաքվին Ռուբեն Վարդանյանի հարցում»,-այսպես են բնութագրել ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Փաշինյանի ասածը։

Ըստ իս՝ Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ փաստացի Ռուբեն Վարդանյանի հարցում կրկնելով Ալիևի ասածներն ու ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչությունը։

Ինձ համար սա Փաշինյանի կոլաբորացիոնիզմի ևս մեկ ցցուն օրինակ է։ Փաշինյանը բազմիցս բառ-բառ կրկնել է Ալիևի թեզերը՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, մեր ինքնիշխանության և այս անգամ էլ Ռուբեն Վարդանյանի թեմայով։

Այն պայմաններում, երբ Վարդանյանը թիրախավորվում է Բաքվի կողմից, ապօրինաբար պահվում այնտեղ, ՀՀ կառավարության ղեկավարն իր «սրբազան պարտքն» է համարում այդ մարդու մասին արտահայտվել Ալիևի բառապաշարով։ Դե դժվար է Վարդանյանին կոչել «նախկին», «թալանչի», երբ մարդը իր ներդրումները դրսից բերել է մեր երկիր՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար։ Նման մարդը ինչպե՞ս կարող է հաճելի լինել Փաշինյանին, որի քաղաքականության հիմքում «խեղճիզմն» է ու անարժանապատիվ, բարոյազուրկ պահվածքը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30